211652_close_icon
views-count5665 դիտում article-date 16:02 26-03-2022

Թուրքիայի ՊՆ-ն չեզոքացրել է Բոսֆորի նեղուցում հայտնաբերված ականի նմանվող օբյեկտը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բոսֆորի նեղուցում հայտնաբերված, ականի նմանվող օբյեկտը չեզոքացնելու մասին: Այդ մասին նշվում է Թուրքիայի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ականանման օբյեկտը նկատել էին թուքր ձկնորսները, ինչից հետո Թուրքիայի ծովափնյա անվտանգությունն ուսումնասիրել է այն։

Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սև ծովի նավահանգիստների մուտքերի մոտ տեղադրված ականները պարանների պոկվելու հետևանքով կարող են հայտնվել Բոսֆորի նեղուցի և Միջերկրական ծովի մոտ:

Նմանատիպ նյութեր