211652_close_icon
views-count6661 դիտում article-date 18:46 26-03-2022

Ականներ են լողում ծովում, Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է Բոսֆորի նեղուցում ական գտնելու փաստը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված օբյեկտը հին տեսակի ական է եղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

«Հետազոտությունը պարզեց, որ դա հին տեսակի ական է եղել, այն ստորջրյա պաշտպանության մեր խմբի կողմից չեզոքացվել է: Այս հարցով բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ շարունակվում են»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիան նախազգուշացրել էր, որ փոթորկի պատճառով ուկրաինական ականները Օդեսայի ափերից կարող են Ստամբուլ հասնել։

Նմանատիպ նյութեր