21095 դիտում
10:15 26-03-2022
Ադրբեջանի այդ քայլը հետախուզական էր, նա ստուգում է ՌԴ արձագանքը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանական ուժերը փաստացի ներխուժել են այն տարածք, որտեղ ռուս խաղաղապահները եռակողմ հայտարարության հիման վրա ապահովում են անվտանգություն եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, օգտվելով ուկրաինական ճգնաժամից, որ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է այնտեղ ծավալվող հատուկ ռազմական գործողությունների վրա, խախտում է մի պայմանագրի պահանջ, որտեղ ՌԴ-ն ոչ միայն կողմ, այլեւ դրա կատարման երաշխավորն է:
Բաքուն այս անգամ ցերեկը առանց կրակոցի խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները: Լավ ծանոթ լինելով Ադրբեջանի նենգ գործելաոճին՝ ենթադրում ենք, որ այդ քայլը հետախուզական էր, նա ստուգում է ՌԴ արձագանքը, եւ եթե ռուսական համարժեք պատասխանը չլինի իր դեմ ուղղված այդ սադրանքին, ապա վաղը դրան հետեւելու են ավելի ագրեսիվ եւ արհամարհական քայլեր:
Մարտի լույս 25-ի գիշերը, իր գործելաոճին հավատարիմ, Ադրբեջանը նաեւ կրակեց Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, ինչին հետեւել են նաեւ հայկական կողմի պատասխան գործողությունները, եւ ինչի արդյունքում ադրբեջանցիները կորուստներ են կրել: Ադրբեջանական կողմի նման սադրանքներին հայկական կողմի պատասխանն անխուսափելի էր: Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը, հետեւելով եռակողմ հայտարարության դրույթներին եւ հարգելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը, չէր պատասխանում ադրբեջանական զինված ուժերի գործողություններին: Բաքվի նման քայլերի շարունակումը կբերի օրինաչափ հակազդեցության, իրավիճակի շիկացման, ինչն անխուսափելիորեն կենթադրի ՌԴ միջամտություն՝ իր բոլոր հետեւանքներով»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2927 դիտում
12:22 19-01-2017
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ստուգում են՝ արդյո՞ք Թրամփը Ռուսաստանից գումարներ է ստացել, թե ոչ
1739 դիտում
10:01 23-02-2022
Միջազգային հանրության արձագանքը Ռուսաստանի ձեռնարկած քայլին․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»