Ադրբեջանը կիրառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ. հայկական կողմից կա 2 զոհ, իրավիճակը ծայրաստիճան լարված է. ՊԲ
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուի ծառայությունից։