211652_close_icon
views-count3340 դիտում article-date 17:06 24-03-2022

ՀՀ-ում մաքսանենգ մեխանիզմներ են գործում. ասես բեռնատարները հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա. Փաշինյան

Հայաստանում հատկապես օրինապահ ներմուծողների ու արտահանողների համար սահմանին կան բազմաթիվ խոչընդոտներ, քաշքշուկներ, դժվարություններ, բարդություններ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միաժամանակ, վերջին տարիներին էլ ականատես ենք լինում դեպքերի, երբ մաքսակետով բեռնատարներն անցնում են այնպես, ասես Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա: Այսինքն սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ մի քանի քրգործեր ունենք հարուցված: Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի օրինապահ արտահանողների ու ներմուծողների համար հնարավորինս թեթեւացնենք ընթացակարգերը: Շատ երկար քննարկումների արդյունքում կայացվել են կարեւոր որոշումներ:

Նաեւ մաքսային կետերը բեռնաթափվում են հավելյալ արգելափակոցներից, մյուս կողմից ընթացակարգերը պետք է պարզեցնենք: Մյուս կողմից, արդեն որոշումը կայացրել ենք, որ պետք է ռեյտինգավորենք արտահանողներին ու ներմուծողներին՝ իրեն հարկային վարքագծի համաձայն: Եթե տեսնում ենք՝ ընկերությունը պարտաճանաչ է, իրենց համար կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել, գան վայրկյանների ընթացքում անցնել»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր