211652_close_icon
views-count974 դիտում article-date 10:32 23-03-2022

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ

Խորհրդարանը այսօր՝ մարտի 23-ին, շարունակում է հերթական նիստերի աշխատանքը. նիստերի օրակարգում 21 հարց է:

Նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ  Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակները համարել են արտահերթ:

Հեղինակներն առաջարկել են քրեականացնել ՀՀ տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը,  ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: 

Նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր