211652_close_icon
views-count1670 դիտում article-date 23:49 21-03-2022

Հանդիպում սիրված մտավորականի հետ

Այսօր՝մարտի 21-ին ինչպես  աշխարհում,այնպես էլ Հայաստանում նշում են պոեզիայի օրը: Այդ օրն ընդունված է կազմակերպել տարաբնույթ գրական հանդիպումներ,ցերեկույթներ գրողների ու ընթերցողների հետ:Սրա շրջանակում հայտարարվում են գրական ստեղծագործությունների ասմունքի,գրական և այլ մրցույթներ:

Նշենք,որ  այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ   օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։

Սիրված տոնը նշում են տարբեր կրթօջախներում՝դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ։Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է]․ Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է։ Եվ ահա այս օրվա շրջանակում հանկարծակի հանդիպեցի իմ լավագույն բարեկամներից,սիրված մտավորական գրող,հրապարակախոս, հեռուստամեկնաբան Ժաննա Ղոչիկյանի հետ: Նրա հետ զրուցելուց հետո նա նշեց,որ հրատարակել է իր հերթական Անավարտ խոհեր բանաստեղծությունների գիրքը: Սա հրատարակվել է Արմավ հրատարակչությունում,խմբագիրը սիրված մտավորական,գրականագետ Արմեն Ավանեսյանն է: Խոսելով գրքի մասին Արմեն Ավանեսյանը նշում է այն հանգամանքն,որ պոեզիայում մտածողության ու մտքի տարածական ելևէջումները այն հիմնական առանձնահատկություններն են,որոնց ընկած են հեղինակի բանաստեղծությունների հիմքում:Նման մտածողությունը տարբերվում է մտածվածությունից կամ գաղափարների արտաքին համակարգերին հղումից,ինչպես նաև բանաստեղծի կողմից ինքնաարտահայտումից:Ահա այս ասպեկտով պետք է դիտարկել Անավարտ խոհեր գիրքը:Գրքում կարևորը բանաստեղծական միտքն է:

Գիրքը բաղկացած է մի քանի շարքերից՝Երկիր իմ, Կենցաղային,Անավարտ խոհեր,Պարույր Սևակին,Պատերազմ է,Ես ու ես:Իսկ որպես վերջաբան կիրառվում են Մանրատողերը: Այսպիսով՝սիրված մտավորականը երկար տարիներ զբաղվելով լրագրությամբ,նրա բանաստեղծությունները թրծվել են մտքի հսկայական քուրայում:Ի վերջո Ժաննա Ղոչիկյանն անընդհատ հարստացնում է իր իմացությունները կյանքի ճանաչողությամբ,և նրա ստեղծագործություններում առկա է գրողի կենսափորձի բախումը իրականության հետ:Սա նրա աշխարհի հանդեպ խռովքից ծնված խոսքն է:

Այսպիսով՝ես բոլոր ընթերցողների կողմից ցանկանում եմ իմ երախտիքի ու շնորհավորական խոսքերն ուղղել սիրված մտավորականին իր հերթական անձնվեր աշխատանքի համար,որը մեզ կտեղափոխի նրա դեռևս չբացահայտված գրական ու ստեղծագործական աշխարհ:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Ժաննա Ղոչիկյանի անձնական արխիվի և Սիրարփի Կարապետյանի

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր