211652_close_icon
views-count7559 դիտում article-date 23:42 21-03-2022

Սնանկության դատարանի դատավորը իր բարեկամին բերել է աճուրդի, նրան տվյալներ տվել ու ուրիշի բնակարանի փողով ապօրինի հարստացել. aravot.am

aravot.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի 3 դատավորներ միասին պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել եւ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն խախտել են հրապարակային սակարկությունների անցկացման կարգը՝ ստանալով օգուտ բարեկամի միջոցով:

Դատավորներից մեկը իր բարեկամ Տիգրան Մ.-ի միջոցով Վարդանանց փողոցի վրա գտնվող մի անհատ ձեռնարկատիրոջ բնակարանը այսպես ասած իրենով է արել:

Նա ապահովել է բարեկամի մասնակցությունը աճուրդին, տեղեկատվություն եւ փող տրամադրել, իրականացրել է Սիմոն Ա-ին պատկանող բնակարանի իրացումը եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարը դրել իր համար գործի մեջ: 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր