211652_close_icon
views-count3467 դիտում article-date 23:05 20-03-2022

«Ռոման» վստահ հաղթանակ տարավ հռոմեական դերբիում. Մխիթարյանը մասնակցեց առանց փոխարինման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում տեղի ունեցավ հռոմեական դերբին, որտեղ «Ռոման» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ:
 
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Ընդ որում, դուբլի հեղինակ դարձած անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը խաղի հաշիվը բացեց 56-րդ վայրկյանին և դա հռոմեական դերբիի պատմության մեջ ամենաարագ խփած գոլն է։ «
 
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և ամբողջ հանդիպումն անցկացրեց առանց փոխարինման:
 
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 51 միավոր և շրջանցելով «Լացիոյին», բարձրացավ 5-րդ հորիզոնական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր