211652_close_icon
views-count29657 դիտում article-date 15:32 20-03-2022

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է կայանված Nissan-ին, Nissan-ն էլ Renault-ին. BMW-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40 -ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Դաբիթ Բեկի փողոցում բախվել է «Ռոտոնդա» սգո սրահի դիմաց  կայանված Nissan Versa մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է  Renault  մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը ,տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սիմոնյանն ու Վահե Մեսրոպյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության  Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր