211652_close_icon
views-count90540 դիտում article-date 22:23 19-03-2022

Ուժեղ ձնաբքի պատճառով՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Սիսիանի զանգեր» Ճանապարհային ոստիկանները երթևեկությունը դադարեցրել են. Վայքի և Սիսիանի ճանշինականներն էլ վաղ առավոտից մեծ դժվարությամբ փորձում են բացել սառցակալած ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում տեղացած առատ ձյան և ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի՝ ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից մինչև Սյունիքի մարզի՝ ժողովրդին հայտնի «Սիսիանի զանգեր» հատվածը ժամանակավորապես փակվել է:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ձնաբուքն է, քանի որ Վայքի Ճանշինը առավոտից օպերատիվորեն մաքրում է ճանապարհը՝ հատուկ տեխնիկաների միջոցով, ինչի շնորհիվ երթևեկությունը հնարավոր է եղել կարգավորել, սակայն արդեն մեկ ժամից ավելի է, եղանակն իր սև գործն է անում: Ուժեղ քամին Վայքի և Սիսիանի Ճանշինների աշխատակիցների կողմից մշակված ճանապարհը նորից ծածկում է ձնով:
 
Տեսանելիությունը, կարելի է ասել, մեկ մետրից ավել չէ ու ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտըակի հրամանատար Արևսեն Մարդոյանի հանձնարարականով երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է, որպեսզի Վայքի և Սիսիանի ճանշինականները շարունակեն ճանապարհները նորից աղ ու ավազով մշակելու աշխատանքները:
 
Տեղում Ճանապարհային ոստիկանների ծառայությունը ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը, իսկ նույն վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները մի քանի ավտոմեքենա (20-ից ավելի)՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի և Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարների հետ, մեծ դժվարությամբ դուրս են բերել և տեղափոխել ավտաnգ վայր:
 
Վայոց ձորի մարզում` ԱԻՆ-ի հենակետում մի քանի քաղաքացիների էլ անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, այդ թվում՝ տաք թեյ, սուրճ:
 
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ նշված հատվածով երթևեկելուց, մինչև Ճանշինը աշխատանքներ կատարի, իսկ որ առավոտից նրանք ակտիվ աշխատում են, դա փաստ է և գովելի: Եվ բուքն ու սառնամանիքը ճանշինականներին չի ընկճում:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր