211652_close_icon
views-count88671 դիտում article-date 19:06 01-11-2016

Ճանապարհային ոստիկանները, ճանշինականներն ու փրկարարները Դիլիջանի ոլորաններից դուրս բերեցին 200-ից ավելի ավտոմեքենա. մեծ մասի անվադողերը «քաչալ էր». երթևեկությունը վերականգնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները Դիլիջանի ճանշինի ծառայողների հետ Դիլիջանի ոլորաններից անվտանգ դուրս են բերել մոտ 250 տրանսպորտային միջոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ ճանապարհի փակվելու պատճառը եղել է այն, որ տեղացել է ուժեղ ձյուն, իսկ ավտոմեքենաների 70 տոկոսի անվադողերը ամառային էին: Գրեթե մի քանի անգամ ճանշինի բեռնատարները աղ ու ավազ լցնելով անցան Դիլիջանի ոլորաններով: Տեղում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր հաղորդում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, ում հանձնարարականով էլ վաղ առավոտվանից Ա.Արշակյանի գլխավորությամբ ճանշինականները աշխատանքներ էին կատարում Սևան-Դիլջան-Իջևան ավտոճանապարհին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ճանապարհն ամբողջովին անցանելի է և ճանշինականներն հիմա էլ սկսել են գրեյդերով ճանապարհից հեռացնել ձյունը, ինչը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցներին ազատ երթևեկել: Տեղում նաև աշխատում էին Դիլիջանի հրշեջ-փրկարարները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր