211652_close_icon
views-count1621 դիտում article-date 18:46 19-03-2022

Հանրային քննարկման ենք ներկայացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունները. ԿԳՍՄ նախարար

Հանրային քննարկման ենք ներկայացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Առաջարկում ենք.

- ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով,

- քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն՝ ներգրավվել Հանրակրթության օրենքով ուսուցիչների համար նախատեսված ծրագրերին,

- ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ ուսանողների և դասախոսների համար,

- քոլեջների և ուսումնարանների համար սահմանել, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական ցանկացած ձև, որ նախատեսված է օրենսդրությամբ, ինչով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։

մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/4110/about

Նշեմ, որ GIZ-ի գործընկերների աջակցությամբ մշակվել է մասնագիտական կրթության և ուսուցման ամբողջությամբ նոր օրենքը, որը ներկայում աշխատանքային քննարկման փուլում է։ Հաշվի առնելով, որ նոր օրենքն ավելի մանրամասն ու երկար քննարկումների կարիք ունի՝ որոշել ենք ավելի հրատապ խնդիրները կարգավորել այս փուլում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր