211652_close_icon
views-count33914 դիտում article-date 20:32 18-03-2022

Որսագողություն Վայոց Ձորի մարզում. «Դառ» կոչվող տարածքի ժայռերի տակ հայտնաբերվել է սատկած քարայծ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հերթական որսագողության դեպքն  է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:  Մարտի 15-ին  Վայոց Ձորի մարզի բնակիչ, 62-ամյա Մուրադ Հարությունյանը ահազանգել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ «Դառ» կոչվող տարածքի ժայռերի տակ սատկած քարայծ կա, ինչը կասկած է հարուցել, որ կատարվել է որսագողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել է նաև  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչը:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Մ. Հարությունյանը  Եղեգնաձորի որսորդմիության նախագահն է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր