211652_close_icon
views-count2008 դիտում article-date 21:36 18-03-2022

Տոմաս Տուխելը՝ ՉԼ-ի վիճակահանության արդյունքների մասին. «Ռեալը» բարդ մրցակից է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները: Այս փուլում լոնդոնյան ակումբի մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է:
 
«Բարդ մրցակից է: Ավելի ծանր խնդիր չի լինում, ինչպես՝ լեփ-լեցուն «Սանտյագո Բերնաբերու» ստադիոնում խաղալը: Մենք շատ ոգևորված ենք առաջիկա խաղով:
 
Ինչ վերաբերվում է նրան, որ «Չելսիի» երկրպագուները պատժամիջոցների պատճառով կարող են չայցելել «Ռեալի» հետ խաղին, ապա ֆուտբոլը երկրպագուների համար է, այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ մենք լուծում կգտնենք», ասել է գերմանացի մասնագետը:
 

Նմանատիպ նյութեր