211652_close_icon
views-count23216 դիտում article-date 22:12 17-03-2022

«ProLife Fitness & Spa» ֆիթնես կենտրոնի տնօրինությունը քաղաքացուն մեղադրում է հագուստ գողանալու մեջ, այնինչ վերջինս ապացույցներ ունի, որ դրանք գողացել է հավաքարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 16-ին, SHAMSHYAN.com լրատվական կայքին է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի և ասաց, որ իր դժգոհությունն է հայտնում «ProLife Fitness & Spa» ֆիթնես կենտրոնի սպասարկող անձնակազմից և տնօրինությունից:

Նա պատմեց, որ հունվարի վերջին այնտեղ կորցրել են հագուստ: Հագուստի տիրոջ փնտրտուքներին ի պատասխան՝ տնօրինությունը ասել է, որ չի կարող տրամադրել  ինֆորացիա և ոչնչով օգնել չի կարող, քանզի իրենք պատասխանատվություն չեն կրում:

Նշված քաղաքացին ծանոթների միջոցով կարողանում է տեսախցիկների արձանագրությունները ձեռք բերել և պարզում է, որ իրերը դարակից վերցրել է Նադյա անունով հավաքարարը:

Բնականաբար, վերջինս չի ընդունում և հակադարձում է, որ ինքը նման տոպրակ չի տեսել, որի մեջ եղել են կորած հագուստները:

Այնուհետև ֆիթնես կենտրոնի անձնակազմը սկսում է անհիմն մեղադրանքներ ուղղել քաղաքացուն, թե իբր նա է գողացել այդ մարդու հագուստները: Ասում են՝ դու նույնպես դուրս ես եկել տոպրակով, որի մեջ էլ եղել են այդ իրերը:

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ նման ձեռագրով գողության դեպքերը այդտեղ բազմաթիվ են և տնօրինությունը իրենց անվան համար չի ցանկանում պարզել, թե ով է իսկական գողը, այլ միշտ դրսևորում է «Ուղտի ականջում քնածի» բնավորություն: Նա նաև ասաց, որ պահանջում է ֆիթնես կենտրոնի տնօրինությանը իրեն վարկաբեկելու համար պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ իրերը, որը պատկանել են մեկ այլ անձի ինքը չի վերցրել, այլ՝ հավաքարարը:

Իսկ որ հավաքարարն է վերցրել, ինքը կարող է ապացուցել, չնայած, որ ֆիթնես կենտրոնի ղեկավարությունը չի ցանկանում դա տեսնել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր