211652_close_icon
views-count61018 դիտում article-date 13:38 17-03-2022

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Nissan Teana-ում ընթացքում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր, մեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Էդուարդ Ա-ի կողմից վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայում դեպի Երևան ընթանալիս Ոսկեպար բնակավայրի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարնեը մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Իսկ Էդուարդ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր