211652_close_icon
views-count91401 դիտում article-date 19:55 16-03-2022

Արարատի մարզի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին՝ ում պատճառով է Քաղցրաշեն գյուղի տներում կապույտ ջուր հոսել. գտնվել է նաև թունաքիմիկատ տեղափոխող բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, 2 օր է, հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքների արդյունքում  պարզել են մարտի 13-ին Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ում և ինչի հետևանքով է խմելու ջուրն աղտոտվել:

Նույն օրը մարզի ոստիկանապետի  հանձնարարականով  ոստիկանության Արտաշատի բաժնում  «Ջրերը աղտոտելու» փաստով նյութեր էին նախապատրաստվում ու սկսվել էին աշխատանքներ՝ պարզելու համար պատճառը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 16-ին, կեսօրին Արտաշատի ոստիկանները խմելու ջրերն աղտոտելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Աղասի Ո.-ին, ով փաստերի ճնշման տակ, այնուհետև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մարտի 13-ին ինքը խմելու ջրի ծորակին է միացրել պոլիէթիլենային խողովակը, որպեսզի իրեն պատկանող բեռնատարի վրա ամրացրած մեկ տոննա կշռով տարայի մեջ ջուր լցնի՝ բուժանյութի փոշին ջրին խառնելու նպատակով: Սակայն ջուրը կտրվել է և իր անփութության հետևանքով տարայի մեջ գտնվող բուժանյութը պոլիէթիլենային  խողովակատարով անցել  է խմելու ջրի գլխավոր ջրատար, որտեղից էլ այն հոսել է մի քանի տների ծորակներից:

Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, մեկ տոննա կշռով ցիստեռնը, որը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Աղասի Ո.-ն  բաց է թողնվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննությունը շարունակվում է:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Քաղցրաշենի մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.  «Ճիշտն ասած, դեպքի օրը խուճապի մատնվեցինք: Ինչ ասես մտքներովս չանցավ: Անկեղծ ասած, հույս էլ չունեինք, նախ, որ ոստիկանությունը, Արտաշատի քաղաքապետարանն ու  «Վեոլիա Ջուրը»  էդ  ուշ ժամին կգան գյուղ,  որ Արտաշատի ոստիկաններն էլ կբացահայտեն իրականությունը:

Հիմա մեզ համար արդեն պարզ է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ իմացել ենք, որ հենց առաջին օրը դեպքի մանրամասները պարզելու համար  ՀՀ ոտիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե  Ղազարյանի կարգադրությամբ աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ  Կամո Ցուցուլյանի վրա  ու  Փառք Աստծո, որ շուտ ենք տեսել կապույտ ջուրը ու  գյուղի ոչ մի բնակիչ չի համտեսել:

Դե, գիտեք, մեծերը կջոկեին, իսկ երեխուն հո չէիր կարա ասի, երեխա էր, կարող ա միամիտ խմեր: Գոհ ենք մեր մարզի ոստիկաններից, որոնք բացահայտեցին իրականությունը ու հիմա  կարող ենք հանգիստ լինել»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մարտի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Տեղեկության մասին իմանալով՝ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել էին նաև քաղաքապետարանի համապատասխան կառույցների ղեկավարները։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ 

Մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել էին և պարզում էին, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լոuսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր