211652_close_icon

Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն. Tert.am

views-count17494 դիտում article-date 14:33 15-03-2022

Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը։

Նա նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավոր չեն։

Հարցին՝ տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, ԱԱԾ փոխտնօրենը նշեց․ «Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ մոտ ժամանակներս պետք  է պատերազմ սկսվի»։

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ՝ պետական դավաճանության մեղադրանքով անցնող զինվորականության շրջանում, Հարությունյանը նշեց․ «Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և այլ անձիք՝ այդ օղակներից»։

Մեկնաբանելով Դավիթ Գալստյանին՝ 50 մլն գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը՝ Հարությունյանը նշեց, որ Գալստյանը, բացի գրավից,  նաև փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը։ Նա նշեց, որ մնացածը դատարանը կորոշի։

Նմանատիպ նյութեր