1955 դիտում
09:41 15-03-2022
Այսօր ավագանին նիստ կանի, կհիշեն Հայկ Մարությանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ հարցերի թվում ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Մինչ այն կքննարկվի ավագանու նիստում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ուսումնասիրել է թեման: Մենք տեղեկացանք, որ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ 729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։
«Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, «Եզրաքարերի վերանորոգումը»՝ 84 տոկոս, «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ այս տեսքով բյուջեի կատարողական քաղաքապետարանն ապահովել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ նրա ղեկավարությամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
14406 դիտում
23:54 07-12-2016
Ե՞րբ կհիշեն մոռացված «Սուրբ Հովհաննես Կարապետ» վանական համալիրի մասին. մնում է միայն սպասել և հուսալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»