211652_close_icon
views-count2107 դիտում article-date 22:48 14-03-2022

Ֆաբրեգասը զորակցություն է հայտնել Մեսիին ու Նեյմարին, որոնց հասցեին սուլել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը զորակցություն է հայտնել անխնա քննադատության ենթարկվող Լիոնել Մեսիին և Նեյմարին:
 
Ֆրանսիայի առաջնության ՊՍԺ - «Բորդո» խաղի (3:0) ողջ ընթացքում փարիզյան ակումբի երկրպագուները սուլել և վիրավորական վանկարկումներ են արել բրազիլացու և արգենտինացու հասցեին:
 
«Ֆուտբոլում ընդհանրապես հիշողություն չկա: Ցավոք: Եղբայրներ, ես միշտ ձեզ հետ եմ, թվիթերում գրել է իսպանացին՝ «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր