211652_close_icon
views-count2242 դիտում article-date 13:47 10-03-2022

Այս պահին գնահատականներ չտանք. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաեւ Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին սակայն ես որեւէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ։

Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր