211652_close_icon
views-count169381 դիտում article-date 13:47 06-03-2022

Զենքի նմանվող առարկայով, դանակներով՝ դիմակավորված, զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում. թալանել են հայտնի «Զառա» խանութը, տանելով խոշոր չափի գումար. ժամանել է ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արամ Հովհաննիսյանը:

Դեպք վայր են ժամանել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության  քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական  բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:
 
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  ՀՀ ոստիկանության պարեային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի  հրամանատար Գոռ Առաքելյանի և ավագ պարեկ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում  ավազակային հարձակում  կատարելու  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 310+
310+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր