211652_close_icon
views-count5675 դիտում article-date 22:04 05-03-2022

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել լքել տարածքը. News.am

Արցախում ադրբեջանցիները մարտի 4-ին  կրակել են Նոր Շեն գյուղի ուղղությամբ, այնուհետեւ բարձրախոսով հայտարարել են, որ գյուղացիները լքեն տարածքը, հակառակ պարագայում  բռնի ուժով իրենք  դա կանեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Գյուղացիները դեպքից անմիջապես հետո դիմել են վարչակազմի ղեկավարին, խաղաղապահներն են շատ արագ եկել ու կարողացել են հանդարտեցնել, բայց գյուղատնտեսական աշխատանքները հնրավոր չի եղել շարունակել եւ դադարեցվել են: Խաղաղապահները  խոստացել են, որ 1 ամիս շարունակ իրենք գյուղացիների կողքին կլինեն,դաշտում գյուղատնտեսական աշխատանքները իրականացնելիս, մինչեւ լուծում կգտնեն»,- պատմեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր