211652_close_icon
views-count94100 դիտում article-date 21:52 03-03-2022

Երևանում պարեկները իրականացրել են «Վիծիկ դանա» օպերացիան. բերման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Երևանում իրականացրել են «Վիծիկ դանա» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ պարեկները կեսօրին  ծառայություն կատարելու ընթացքում Արզումանյան փողոցում կանգնեցրել են Mini Cooper մակնիշի ավտոմեքենան, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վարորդը տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Տեղում  պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Հնդկաստանի քաղաքացի, 22-ամյա Սուգիլ Ջայարամանան:

Երբ պարեկները փորձել են նրան վարչական պատասխանատվության  ենթարկել, ուղևորը որպես կաշառք գումար է  առաջարկել, որպեսզի արձանագրություն չկազմվի:

Կաշառք առաջարկող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պարզվել է, որ նա Հնդկաստանի քաղաքացի,  20-ամյա Մուհամեդ Տարիքն է:

Վերջիններս բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ պարեկը, ում Հնդկաստանի քաղաքացին առաջարկել է կաշառք, հնդկական ֆիլմերի սիրահար է և տանը ունի բազմաթիվ հնդկական ֆիլմերի սկավառակներ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր