211652_close_icon
views-count46287 դիտում article-date 19:32 03-03-2022

Վանաձորում 65-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերը. վերջիններս բախվել են Mercedes-ին. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա  Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և  16-ամյա Մոնիկա Ք.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր