211652_close_icon
views-count15190 դիտում article-date 15:07 16-12-2014

Նուբարաշենում 65-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու նրա 2 անչափահաս երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի 15 շենքի բնակիչ, 65-ամյա Գավրուշա Զիլֆուգարյանը իր վարած ՏEATԼEON մակնիշի 34 ZA 122 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի թիվ 175 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Նուբարաշենի բնակիչներ, 34-ամյա Գայանե Հակոբյանին և 6-ամյա Դավիթ և դեռ 1 տարին չբոլորած Մարիաննա Հակոբյաններին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու երեխաներ են: Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր», իսկ նրանց մայրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո Գ. Զիլֆուգարյանը բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մնացականյանին պատկանող Mercedes մակնիշի 14 NM 014 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Նուբարաշենի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր