211652_close_icon
views-count1296 դիտում article-date 10:53 03-03-2022

Երկրում առկա է խորը քաղաքական ճգնաժամ․ «168 ժամ»

«168 ժամն» թերթը գրում է․ «Գործող խորհրդարանը նորանկախ Հայաստանի, թերևս, ամենատխուր Ազգային ժողովն է։ Խորհրդարանական հանրապետությունում իշխանության առաջնային մանդատ կրող մարմինը, մեղմ ասած, այլևս հետաքրքիր չէ։

Մարդիկ դրա աշխատանքներին հետևում են մոտավորապես այնպես, ինչպես ուղեղին հանգստի ուղարկելու ժամերին դիտում են սիթքոմներ՝ գուցե տափակության մեջ որևէ ինտրիգ կամ զվարճալի դրվագ գտնելու հույսով։

Հայաստանի խորհրդարանը եթե հետաքրքիր է, ապա այլևս միայն նրանով, թե պատգամավորներից որ մեկը մյուսին կարող է գերազանցել հակաբանականությամբ ու ճղճիմությամբ։ Առաջատարները, իհարկե, իշխանական պատգամավորներն են։ Պատկերը մռայլ է ամբողջության մեջ․ խորհրդարանում գեներացվում է ոչ թե քաղաքական միտք, այլ տեղի է ունենում քաղաքականության մեմի պերֆորմանս։ Իսկ դա նշանակում է, որ չնայած թվացյալ հանդարտությանն ու քաղաքականության անշարժությանը, երկրում առկա է խորը քաղաքական ճգնաժամ, քանի որ պետությունը չի կարող գոյատևել ու, առավել ևս, զարգանալ առանց քաղաքական մտքի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր