Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների թիվը ամեն ժամ ավելանում է. Բլինքեն. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից քաղաքացիական օբյեկտներին հարվածների աճ է գրանցվում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Ռուսաստանը հարվածում է հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի շենքերին»,- իր տեսաուղերձում ասել է Բլինքենը Ժնևի ֆորումի շրջանակում: «Մարդու իրավունքների ոտնահարման և միջազգային իրավունքի խախտումների մասին հաղորդումների թիվը ժամ առ ժամ աճում է»։
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ցուցադրել է հրետակոծության ենթարկված Կիևյան հեռուստաաշտարակը։ Միջադեպը հանգեցրել է ուկրաինական հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման ընդհատմանը։
Ավելի ուշ Ուկրաինայի աղբյուրները հաստատել են, որ հրթիռն ուղղակիորեն հարվածել է աշտարակին, սակայն հեռուստատեսային հեռարձակումը շուտով վերսկսվել է:
France 24-ը մեջբերում է նաեւ Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից Անտոն Գերաշչենկոյի խոսքերն այն մասին, որ Խարկովում հրթիռը հարվածել է վարչական շենքին, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ։
Հաջորդ հինգշաբթի նախատեսվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտակարգ նիստ։ Այն կքննարկի Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը, որը նախատեսում է Ուկրաինայում պատերազմի կանոնների խախտման միջազգային հետաքննություն։
«Մենք պարտավոր ենք ուժեղ և միաձայն ազդանշան ուղարկել, որ նախագահ Պուտինը պետք է առանց պայմանների դադարեցնի դա»,- ասել է Բլինքենը: