45594 դիտում
12:55 01-03-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Սարի Թաղի Խաչիկ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում, ժամանել են մեծ թվով հրշեջներ ու Երևանի գնդի պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի թիվ 47 դպրոցում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցի թիվ 67 հասցեում գտնվող Խաչիկ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը։
Պարզվել է, որ այրվել է մարզադահլիճի մանրահատակը և մի քանի սպորտային ներքնակներ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Էրեբունի բաժնի խումբը։
Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է հրդեհի պատճառը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
11:47 02-04-2023
Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում շչակ է գործարկվելու