211652_close_icon
views-count1547 դիտում article-date 10:01 01-03-2022

ԱՄՆ պետքարտուղարությունը թերահավատ է ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի մտադրությանը: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը ընդգծել է, որ զենքի սպառնալիքի ներքո դիվանագիտությունը չի կարող լինել իրական: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք, ինչպես մեր ուկրաինացի գործընկերները, ինչպես մեր եվրոպացի դաշնակիցները, զբաղվել իրական առարկայական դիվանագիտությամբ, որպեսզի տեսնենք, թե ինչպես է հնարավոր դուրս գալ այս անտեղի, դաժան հակամարտությունից»,- ասել է Փրայսը։

Նմանատիպ նյութեր