211652_close_icon
views-count2866 դիտում article-date 12:13 28-02-2022

Ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար. պատվիրակություններն արդեն Բելառուսում են

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների անցկացման համար:

«Բելառուսում ամեն բան պատրաստ է ընդունելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները: Սպասում ենք պատվիրակությունների ժամանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է «Թվիթեր»-ում Բելառուսի ԱԳՆ պաշտոնական էջում արված գրառման մեջ:

ԱԳՆ խոսնակ Անատոլիյ Գլազը տեղեկացրել է, որ բանակցությունները կսկսվեն պատվիրակությունների ժամանումից անմիջապես հետո:

Դիվանագիտական շրջանակներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Բելառուսի Գոմելի մարզում ռուսական պատվիրակության անդամներն արդեն սպասում են ուկրաինական կողմին:  «Սպասում ենք բանակցությունների մեկնարկին: Ուկրաինական պատվիրակությունը դեռևս չի ժամանել: Հանդիպումը պետք է կայանա երկուշաբթի (խմբ.- փետրվարի 28-ին) առավոտյան Գոմելի մարզում, առաջիկա ժամերին»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Sputnik Беларусь-ին գործընթացին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է:

Նմանատիպ նյութեր