211652_close_icon
views-count46417 դիտում article-date 23:25 27-02-2022

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Էրեբունու բաժինն ականապատված է. ժամանել են մեծ թվով փրկարարներ ու պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Էրեբունու բաժինն ականապատված է:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են մեծ թվով հրշեջներ, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներ:

Տեղում է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ղեկավար կազմը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
 
Մանրամասները՝ քիչ ուշ:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր