Ռուսական պատվիրակությունը Գոմելում կայանալիք հանդիպման վերաբերյալ Կիևի որոշմանը կսպասի մինչև ժամը 15:00-ը. Մեդինսկի
Ռուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն, ասել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ ռուսաստանցի բանակցողների՝ Բելառուս ժամանելու մասին։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը այս երկրում կայանալիք հանդիպմանը։
Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել Գոմելը որպես բանակցությունների հարթակ։