211652_close_icon
views-count3378 դիտում article-date 10:15 28-04-2017

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության փաստաթուղթ, ԲՀԿ-ն կսպասի մինչև 2018թ. ապրիլ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Մեզ հաջողվել է պարզել, որ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկ անգամ էլ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ հստակեցնելու համար նրա դիրքորոշումը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հանաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Սակայն խոսակցությունից պարզ է դարձել, որ Ծառուկյանը հիմա չի ցանկանում մաս կազմել իշխանության՝ վստահ լինելով, որ դրա ամենահարմար ժամանակը 2018թ. ապրիլն է, երբ Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետի պաշտոնում և հստակ կլինի Սերժ Սարգսյանի՝ իշխանության մեջ դերակատարությունը: Վերջին շրջանում Ծառուկյանի ու Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմի հարաբերությունները խիստ լարված են, ինչը թույլ չի տալիս, որ հիմա Ծառուկյանը իշխանության հետ որևէ քայլ անի: Փոխարենը Ծառուկյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նրան կհրավիրի մաս կազմել «ազգային համաձայնության» կառավարության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր