211652_close_icon
views-count33683 դիտում article-date 10:47 27-02-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Հրազդանի հրշեջ-փրկարարները ձյան մեջ արգելափակված BMW X5 և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները ճոպանով դուրս են բերել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան-Սևան  ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն  ժամանել է Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արտակ Մաթևոսյանի վարած BMW X 5 և Աշոտ Փարսադանյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր