211652_close_icon
views-count42792 դիտում article-date 22:53 26-02-2022

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են КАМАЗ-ն ու ՎԱԶ-21099-ը. օպերատիվ են գործել բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 21 կմ հատվածում, ժողովրդին հայտնի նախկին Աշտարակի «գաի պոստի» հարևանությամբ, բախվել են 56-ամյա Գնել Մինասյանի վարած КАМАЗ մակնիշի և Մուշեղ Աղեկյանի վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծաժներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ՎԱԶ-21099-ում գտնվող ուղևորները հրաժարվել են հիվանդանոց մեկնել՝ ասելով, որ իրենք չեն տուժել:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են 099 ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր