25058 դիտում
23:21 21-07-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21099-ը, վերջինս կողաշրջվել է, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 29-ամյա Վարազդատ Չոբանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և 25-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ը կողաշրջվել է՝ հայտնվելով բաժանարար գոտում, Opel-ը նույնպես հայտնվել է բաժանարար գոտու վրա։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+