211652_close_icon
views-count63657 դիտում article-date 18:58 25-02-2022

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի  Տերվիշյան-Երիտասարդության փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 50-ամյա Նվեր Ղուլյանի վարած Mazda 6 մակնիշի և 60-ամյա Սեյրան Ղարաբաղցյանի վարած  Jinbei  մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևորուհի, Կոտաքի մարզի բնակիչ, 43-ամյա Գոհար Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ  դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Երիցյանն աշխատում է «Չարենցավան» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր և կանչով շտապօգնության ավտոմեքենայով մեկնում էր հիվանդի մոտ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը  փոխանցել է  ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գկլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր