2061 դիտում
15:21 25-02-2022
Ինձ որեւէ մեկը չի ահազանգել, որ ճնշում են գործադրել, որ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի չունենա. Ազարյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինձ որևէ մեկը չի ահազանգել, որ ճնշում են գործադրել, եր դատավորների ընդհանուր ժողովը տեղի չունենա, դատավորները չմասնակցեն:
News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ:
«Գիտեք ինչ, անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի, ի՞նչ ճնշում, որ ժողովը չկայանա՞, ինձ որևէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել, նման ահազանգեր չենք ստացել», - ասաց նա:
Ազարյանը դժվարացավ ասել, թե երբ կլինի հաջորդ ժողովը. «Եթե հետաձգվել է, հաջորդը նույւն օրակարգով պետք է լինի տրամաբանորեն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր:
Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի: