211652_close_icon
views-count13739 դիտում article-date 18:02 24-02-2022

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

lraber.online-ը գրում է. Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը։ Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

Կիևի շրջանի Հոստոմել քաղաքի մոտ թեժ մարտեր են ընթանում։ Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն նշել է, որ Ռուսաստանն ուղղաթիռային գրոհ է սկսել, իսկ ուկրաինական ուժերն արդեն 3-ը խփել են։

Լրատվամիջոցները նշում են, որ ռուսական գործողության նպատակն է գրավել Հոստոմելի օդանավակայանը այնտեղ դեսանտ իջեցնելու համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր