211652_close_icon
views-count8065 դիտում article-date 09:21 24-02-2022

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին՝ երկրի արևելքում անջատողական շրջանները պաշտպանելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը» հղում անելով Agence France-Presse-ին։

«Ես որոշում եմ կայացրել ռազմական գործողության մասին»,- ասել է Պուտինը՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ից մի փոքր առաջ՝ անսպասելի հայտարարություն անելով հեռուստատեսությամբ։

Reuters-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, ՏԱՍՍ-ը և Ինտերֆաքս գործակալությունը, նշում է, որ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի սպառնալիքները՝ զգուշացնելով, որ «ռուսական և ուկրաինական զորքերի միջև բախումները անխուսափելի են, և դա պարզապես ժամանակի հարց է»։

Սակայն նա պարզաբանել է, որ Մոսկվան «չի ծրագրում օկուպացնել» ուկրաինական տարածքը։ Ռուսաստանի նախագահը հորդորել է ուկրաինացի զինվորներին «անհապաղ վայր դնել զենքերը և վերադառնալ տուն»՝ հավելելով, որ «ցանկացած արյունահեղության պատասխանատվությունը կլինի «Կիևի ռեժիմի» խղճի վրա, և եթե որևէ այլ ուժ փորձի միջամտել Ռուսաստանին, ապա «արձագանքն անմիջապես կլինի»։

Նմանատիպ նյութեր