211652_close_icon
views-count1551 դիտում article-date 18:04 23-02-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան 3 պատերազմների մի խումբ մասնակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։

Հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։ Նրանք մանրամասներ են ներկայացրել հետպատերազմյան կյանքին ինտեգրվելու փորձառությունից։ Զրույցի ընթացքում շեշտադրվել են ապագային միտված ծրագրերն ու նախաձեռնությունները։

Նախկին զինծառայողներն Ալեն Սիմոնյանին տեղեկացրել են իրենց կյանքի որակի բարելավմանն առնչվող որոշ խնդիրների և խոչընդոտների մասին։ Նախագահի պաշտոնակատարն աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել և լուծումներ տալ բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն ընդունել է ստեղծագործող տղաների հրավերը՝ մասնակցելու պատերազմին նվիրված և դրան հաջորդող քաղաքացիական կյանքին վերաբերող միջոցառումներին և այդ մասին պատմող գրքի շնորհանդեսին։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր