211652_close_icon
views-count1379 դիտում article-date 16:13 06-02-2021

Միջոցառում` արցախյան պատերազմների մասնակիցների և զոհվածների ծնողների համար

«Ձայն հայրենեացն» ու «Գոյ» թատրոնը նախաձեռնել են մի միջոցառում, որի նպատակը արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների ծնողներին բարոյական աջակցություն ցուցաբերելն է, վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ որ չափով թեթևացնելը:

Այդ նպատակով` «Գոյ» թատրոնում փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացումը /մեկ գործողությամբ կատակերգություն /:

Ներկայացմանը հրավիրված են արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների` Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի և հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հերոսների ծնողները: Ներկա են լինելու նաև «Քաղաքացիական խորհուրդ» միության ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր