211652_close_icon
views-count14954 դիտում article-date 15:12 23-02-2022

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կապանում բախվել են Jaguar-ն ու ՎԱԶ 2107-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Նավասարդյանի վարած Jaguar մակնիշի և 42-ամյա Կարեն Վեզիրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր