211652_close_icon
views-count14750 դիտում article-date 13:25 23-02-2022

«Վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար». Թաթոյանը` իր հետագա ծրագրերի մասին. Armeniasputnik.am

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչ է անում ադրբեջանցիներին այդքան էլ չուրախանալ իր լիազորությունների ավարտով, քանի որ չի դադարեցնելու հանրային գործունեությունը։

ArmeniaSputnik.am-ի փոխանցմամբ՝  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի լիազորություններն այսօր ավարտվում են, իրեն չի տեսնում պետական համակարգում գործունեություն ծավալելիս։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում։

«Ես իրականացնելու եմ հանրային գործունեություն։ Եվ ես շատ վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար, ես գիտեմ, որ նրանք հետևում են և եթե իրենց պատվիրակները դեռ այստեղ են, թող իշխանություններին փոխանցեն, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը, հատկապես Ադրբեջանի խախտումների մասով։ Շարունակելու են նրանց պատերազմական հանցանքները վեր հանել։ Այս առումով շատ ուրախանալու տեղ չունեն»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր