2643 դիտում
10:13 23-02-2022
Վարչապետի աշխատակազմը 12 ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա:
Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը:
Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է եւ չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով եւ առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, եւ որ ամենակարեւորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
07:52 14-02-2024
Վարչապետի աշխատակազմը 14 ատրճանակ է գնել. «Ժողովուրդ»
835 դիտում
07:15 16-02-2024
ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը միասին 1 մլն 538 հազար դրամ արժողության աթոռներ են գնել. «Ժողովուրդ»
10871 դիտում
10:09 30-06-2017
ՄԻՊ աշխատակազմը 11.8 մլն դրամով նոր, սև Toyota Camry է գնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1495 դիտում
07:26 15-10-2024
Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»
901 դիտում
07:15 15-10-2024
Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»