ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ին Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Լիանա Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Լիանա Գ.-ն հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]