211652_close_icon
views-count1243 դիտում article-date 12:43 22-02-2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին՝ ԴԺՀ և ԼԺՀ ինքնորոշման առիթով

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

«Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ  բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և  միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,-նշված է ուղերձում:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը ճանաչել է Լոգանսկի եւ Դոնեցկի Հանրապետությունների անկախությունը:

Նմանատիպ նյութեր