211652_close_icon
views-count35988 դիտում article-date 18:42 21-02-2022

Եթե փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի՝ մարզպետ եղած ժամանակ Սարդարապատ հուշահամալիրի տարածքում հաճախակի շաբաթօրյակներ էին կազմակերպվում, ներկայիս մարզպետին ու Արմավիրի քաղաքապետին չի հուզում այս սուրբ վայրը մաքուր պահելու հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Արմավիրի մարզպետը Համբարձում Մաթևոսյանն էր, ով այժմ փոխվարչապետ է, Արմավիրի մարզի Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող տարածքները վերցված էին խիստ հսկողության տակ։ Գրեթե ամեն ամիս կապիտալ շաբաթօրյակ էր կազմակերպվում և տարածքը մաքրվում էր քաղաքացիների կողմից թափված աղբից։

Հիմա արդեն, ասես, Արմավիրի ներկայիս մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ու Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանին չի հուզում, թե ինչ վիճակ է տիրում Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի տարածքում գտնվող սոճիների պուրակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 21-ին, ողջ տարածքում տիրում է գարշահոտություն, մարդիկ անգամ բնական կարիքներն են հոգացել այդ վայրում, ու եթե զբոսաշրջիկներն այցելեն հուշահամալիր, երևի թե կհիասթափվեն իրավիճակից ու «ամենաքաղցր» խոսքերը կուղղեն տեղական չինովնիկներին։ 

Մասամբ այս հակասանիտարական վիճակը պետք է հուզի նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, քանի որ հուշահամալիրը գտնվում է նրա ենթակայության տակ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր